Sony-ն 2 միլիոն երգի հեռարձակման իրավունք է ձեռք բերել

Ճապոնական էլեկտրատեխնիկական հսկա Sony Corp.-ը երեքշաբթի հայտարարել է, որ ձեռք կբերի և որպես  մասնաճյուղ կաշխատացնի բրիտանական հայտնի EMI Music Publishing ընկերությունը։ Այս ընկերությանն են  պատկանում 2 միլիոն երաժշտական ստեղծագործությունների իրավունք, ներառյալ՝ լեգենդար Queen խմբի, երգչուհի Alicia Keys-ի, Pink-ի աշխատանքները:

Միացյալ Արաբական Էմիրություններից Mubadala Investment հիմնադրամի հետ 1.9 մլրդ դոլարի գործարքի արդյունքում Sony Corp.-ն այդ ընկերության իր բաժնետոմսերի փաթեթը կհասցնի 90 տոկոսի: Բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը պատկանում են հանգուցյալ երգիչ Մայքլ Ջեքսոնի ժառանգների հիմնադրամին: Այս ձեռքբերումից հետո, ինչպես հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը, Sony Corp.-ը հույս ունի զգալիորեն մեծացնել համացանցի միջոցով վճարովի երաժշտության տրամադրումից ստացվող իր եկամուտները: