Հայտնի է Xiaomi Mi 8 սմարթֆոնի շնորհանդեսի օրը

Հայտնի է Xiaomi Mi 8 սմարթֆոնի շնորհանդեսի օրը

Xiaomi ընկերությունը հրապարակել է մայիսի 31 կայանալիք շնորհանդեսի պաշտոնական ցուցապաստառը, որ վրա  պատկերված է 8 թիվը՝ նվիրված Xiaomi-ի հիմնադրամ 8 ամյակին։ Xiaomi Mi 8 սմարթֆոնը ընկերության հոբելյանական արտադրանքն է։

Ընկերությունը նախատեսել է միջոցառմանը մասնակից դարձենել ավելի քան 5000 երկրպագուների և լրատվամիջոցների։

Թե ինչ տեխնիկական բնութագիր ունի Xiaomi Mi 8-ը դեռ հայտնի չէ։ Մանրամասներից միայն հայտնի է, որ այն կունենա դեմքի սքանավորման 3D սենսոր և մատնահետքի սքաներ։ Նոր սմարթֆոնը կունենա անվտանգության նորագույն համակարգ։

Xiaomi Mi 8-ը կունենա 6 դյույմանոց OLED էկրան և Snapdragon 845 պրոցեսոր։ Ենթադրվում է, որ Mi 8-ը կդառնա ընկերության պատմության ամենաթանկ սմարթֆոնը։

Թեգեր: Smartphone, Xiaomi, Xiaomi mi8