Ինչպե՞ս iOS–ում և macOS–ում ավելացնել FIFA 2018–ի ժամանակացույցը

Ittrend.am–ը պատմում է, թե ինչպես կարող եք ֆուտբոլային խաղերի ժամանակցույցը ավելացնել գաջեթներում և չմտահոգվել դրանք բաց թողնելու մասին։

Սա ամենահարմար տարբերակն  է, քանի որ անհրաժեշտություն չկա ժամային գոտի հարմարեցնել կամ  հավելվածներ ներբեռնել։

Խաղերի ցանկը ամբողջությամբ կերևա, երբ թողարկեք «Օրացույցը»։ Իհարկե, դրանք տեղակայված կլինեն գործառույթի առանձին ցանկում, որպեսզի օգտատիրոջ` արդեն իսկ գոյություն ունեցող գրառումներին չխանգարեն։ Ավելին` եթե ժամանակացույցում որոշակի փոփոխություններ լինեն, դրանք ինքնաբերաբար կհայտնվեն նաև օրացույցում։

Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է`

  • Մուտք գործել   iCalShare կայք` նախնական կազմած ցուցակով
  • Սեղմել Subscribe to Calendar կոճակը
  • Հավելվածում կարգավորել օրացույցև և սեղմել «Подписаться».

Քայլերը կատարելուց հետո  ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի ժամանակացույցը կհայտնվի օգտատիրոջ iOS և macOS համակարգերի օրացույցում։

Դրանք կսինքրոնացվեն  iCloud–ի միջոցով։

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կսկսվի հուլիսի 15–ին։