Անօդաչու սարքերը գովազդային բիզնեսին միլիարդավոր դոլարների եկամուտ կբերեն

ԱՄՆ-ում ճանապարհներին ավտոմատ կառավարման համակարգերով մեքենաների հայտնվելը գովազդային շուկային լրացուցիչ եկամուտ կբերի, որը տարեկան հարյուր միլիարդավոր դոլարներ կկազմի: Այս եզրակացության են եկել  UBS ֆինանսական հոլդինգի փորձագետները, հաղորդում է Autonews-ը՝ հղում կատարելով QZ- ի հրատարակությանը:

Ուսումնասիրության համաձայն՝ 2030 թվականին ԱՄՆ-ում անօդաչու սարքերի օգտագործումից տարեկան եկամուտը կկազմի 2,3 տրիլիոն դոլար: Միեւնույն ժամանակ, այդ գումարի մոտ 70 տոկոսը ծառայությունների եւ գովազդի վաճառքից ստացված միջոցներից կլինի:

Այսպիսով, տարեկան մոտ 1.2 տրիլիոն դոլար կվաստակեն ռոբոտացված տաքսիների տրամադրման ծառայությունները: