Apple–ն ութերորդ անգամ անընդմեջ ամենաթանկն բրենդն է ճանաչվել աշխարհում

Forbes-ի՝ աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշը կրկին գլխավորել է Apple ընկերությունը: Պարբերականը նշում է, որ ընկերությունն այս ցուցանիշի առաջատարն է դառնում ութերորդ անգամ անընդմեջ: Ամսագիրը Apple ապրանքանիշի արժեքը 182.8 մլրդ դոլար է գնահատել: Մեկ տարում այս ցուցանիշն աճել է 8 %-ով:

Երկրորդ տեղը, ինչպես և անցյալ տարի, զբաղեցրել է Google–ը, որը 132.1 միլիարդ դոլար է գնահատվել՝ մեկ տարում 30% աճով: 2017 թվականին Google-ը կրկին երկրորդ տեղն էր զբաղեցրել՝ 101.8 միլիարդ դոլարով և մեկ տարում 23 % աճով:

Երրորդ տեղում է Microsoft-ը (104.9 մլրդ դոլար), չորրորդ տեղում` Facebook-ը (94.8 մլրդ դոլար, + 29 տոկոս): Amazon-ը (70,9 մլրդ դոլար + 31 տոկոս) հինգերորդ տեղում է՝ 57.3 մլրդ դոլարով եւ տարեկան 2 տոկոս աճով: Վեցերորդ տեղում է Samsung- ը (47.6 մլրդ դոլար), ապա՝ Disney-ը (47.5 մլրդ դոլար), Toyota-ն (44.7 մլրդ դոլար): 2018 թվականի ամենաթանկ ապրանքանիշների տասնյակը եզրափակում է AT&T-ը՝  41.9 մլրդ դոլարով: