Facebook-ը շարունակում է օգտատերերի անձական տվյալների հավաքագրումը

Facebook-ը շարունակում է օգտատերերի անձական տվյալների հավաքագրումը

Facebook-ը կշարունակի օգտատերերի անձնական տվյալների հավաքագրումը այդ թվում նաև նրանցը, ովքեր մեկ անգամ են օգտվել սոցցանցի կամ դրա հետ կապված որևէ ծառայությունից։ Այս մասին ընկերությունը հայտնել է Եվրախորհրդարանին ուղղված հայտարարության մեջ։ Facebook-ի հետ առնչվող ծառայությունից` WhatsApp–ից,  օգտագործողները նույնպես ընդգրկվել են այս ցանկում։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ ցանկացած կայք կամ հավելված օգտագործելու դեպքում ,   մարդիկ  պարտավոր են տեղեկատվություն տրամադրել օգտատերերի վերաբերյալ, որպեսզի դրանց բոլոր բաղադրիչները կարողանան լիարժեք աշխատել։

Հավաքագրված տվյալները օգտագործվում են հաշվետվություններ ստեղծելու նպատակով, որը պետք է ծառայի օգտատերերի անձնական տվյալների ապահով պահպանմանը և  այդ ծառայության բարելավմանը։

Թեգեր: Facebook, Social media