Facebook սոցցանցը փորձարկում է ալգորիթմ, որը զոհերին կպաշտպանի ինտիմ վրեժից։
Ալգորիթմը հատուկ մշակված է նրանց համար, ովքեր վախենում են իրենց ինտիմ նկարների տարածումից: Օգտատերը կկարողանա Facebook-ի ցանկացած գործընկերոջ հետ կապ հաստատել և ստանալ նման ֆայեր ներբեռնելու մեկանգամյա էլեկտրոնային բլանկ: Դրանք թույլ կտան հատուկ աշխատակիցներին յուրահատուկ թվային մատնահետքեր ստեղծել, որոնցով հնարավոր կլինի հետևել ֆայլերի հետագա բեռնումների տվյալներին: Նորույթը կարող է կիրառվել նաև Messenger-ում և Instagram-ում: