Վրաստանում բջջային հեռախոսների SIM քարտերը ձեռք կբերեն ID քարտի գործառույթ

Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան հեռախոսային SIM քարտերին անձնական տվյալներ ներբեռնել, ապա օգտագործել դրանք, հայտնում է «Գրուզիա on-line»–ը։

Պետծառայությունների զարգացման գործակալությունը հայտարարել է ծրագրային ապահովման համակարգի և դրա տեխնիկական աջակցության ծառայության տենդեր։ Նախագծի արժեքը, որի համար էլեկտրոնային տենդեր է հայտարարվել, սահմանվել է 5.8 միլիոն լարի։

Ծրագրի ներդրումից հետո SIM քարտը կնմանվի ID քարտի, քաղաքացիները, ըստ ցանկության, կկարողանան ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը։ Շահգրգիռ կազմակերպությունների առաջարկները կընդունվեն հունիսի 25-ին։