Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 25)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Tiny Defense 2 

Գինը՝ 2.99$ – անվճար

Փոքրիկ ռոբոտները գեյրերների կարիքն ունեն։ Պետք է օգնել նրանց հաղթահարել դժվարություններն ու խոչընդոտները և պայքարել թշնամիների դեմ։ Խաղն իր մեջ ներառում է մոտ 100 մակարդակ, 40 տեսակ ռոբոտ և 20 մինի–խաղ։

Purely Vegan

Գինը՝ 1.99$ – անվճար

Եթե Դուք պատրաստվում եք դառնալ բուսակեր, ապա այս հավելվածը հենց Ձեզ համար է։ Այստեղ ներառված են 60 տարբեր բաղադրատոմս։ Հավելվածը կառաջարկի նախաճաշի, ճաշի ու ընթրիքի համար նախատեսված ուտեստներ։

Funnel 

Գինը՝ 3.99$ – անվճար

Եթե լրահոսին ակտիվ հետևող եք, ապա այս հավելվածը հենց Ձեզ համար է։ Հավելվածն իր մեջ ներառում է մի քանի լրատվական աղբյուր ինչպիսիք են BBC–ն, NPR–ն, VOA–ն և CBC–ը։ Հավելվածը նաև ծանուցումներ է ուղարկում։

I am – Affirmation Reminders

Գինը՝ 1.99$ – անվճար

Եթե չեք կարողանում ձերբազատվել վատ սովորություններից, հավելվածը կօգնի այդ հարցում։ Մուտքագրեք այն և հավելվածն ամեն օր, օրը մի քանի անգամ քաջալերող խոսքեր կասի ու կօգնի մոտիվացվել։