Երևանում տաքսի ծառայություններից նախընտրում է Yandex Taxi-ն

Երևանում տաքսի ծառայություններից նախընտրում է Yandex Taxi-ն

Gallup International Association in Armenia-ն Երևանում հարցում է անցկացրել` պարզելու, թե որ վիրտուալ տաքսի ծառայությունից են օգտվում հայերը։ Հարցմանը մասնակցել են նրանք, ովքեր ամսվա կտրվածքով գոնե մեկ անգամ օգտվում են տաքսի ծառայություններից: Հարցմանը մասնակցելու մեկ այլ պայման էր տարվա ընթացքում բջջային հավելվածով տաքսի պատվիրելը: Նշենք, որ մի շարք դեպքերում միևնույն հարցին յուրաքանչյուր հարցված կարող էր մի քանի պատասխան տալ: Նման դեպքերում ընդհանուր գումարը գերազանցում է 100 տոկոսը:

Հարցման արդյունքում պարզվել է, որ 27 %-ը տաքսի ծառայություններից օգտվում է ամսական 1-3 անգամ: Հարցվածների կեսից ավելին (53 %-ը) ավելի հաճախ է տաքսի պատվիրում՝ շաբաթական 1-3 անգամ: Իսկ ահա հարցվածների 20 %-ը տաքսի ծառայությունից օգտվում է գրեթե  ամեն օր:

Ի դեպ բջջային հավելվածով տաքսի ծառայություններից օգտվողներից մի մասը  վճարում են կանխիկ: Պատճառն այն է, որ որոշ քաղաքացիներ բանկային քարտ չունեն, մյուսների մոտ սովորություն է կանխիկով վճարելը, շատերն էլ տեղյակ չեն, որ հնարավոր է քարտ օգտագործել:

Հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների ճնշող մեծամասնությունը`63 %-ը՝ Հայաստանում, 61 %-ը՝ Երեւանում գերադասում է Yandex Taxi-ն: GG ծառայությունը, որը վարկանիշում երկրորդ տեղն է զբաղեցնում, զգալիորեն հետ է առաջատարից (այն առաջինն է համարում հարցվածների միայն 24 տոկոսը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Երեւանի համար): Երրորդ տեղում է UTAxi ծառայությունը (համապատասխանաբար 11 եւ 12 տոկոս): Մնացածը ծառայությունները նախընտրում է հարցվածների զուտ խորհրդանշական՝ 2-3 տոկոսը: