Youtube–ում կարելի է գլխի մեկ շարժումով տեսանյութ գործարկել

Chrome–ի` սեղանի համակարգիչների համար նախատեսված բրաուզերում հայտնվել է  դեմքը ճանաչելու փորձարարական գործառույթ։ Նորույթը հետևում է` արդյոք օգտատերը նայում է էկրանին տեսանյութի աղարկման  ժամանակ, թե` ոչ։ Նոր գործառույթի միջոցով համակարգիչն արգելափակումից հանել դեռ հնարավոր չէ, իսկ ահա Youtube–ում տեսահոլովակի խաղարկումը դադարեցնել միանգամայն հնարավոր է։ Առաջին հերթին պետք է բրաուզերում ավելացնել

FacePause թույլտվությունը, որը պատասխանատու է վիդեոհարթակում այս գործառույթի ակտիվացման համար։  Այն ներբեռնելուց հետո պետք է  ահա այստեղ ակտիվացնել այն։  Այն տեղադրելուց հետո, երբ օգտատերը հերթական անգամ գլուխը շրջի էկրանից, տեսանյութը ինքնաբերաբար կդադարի գործարկվել։