Մասկն իզուր է վախենում արհեստական ինտելեկտից. Google–ի նախկին տնօրեն

Google-ի նախկին տնօրեն Էրիկ Շմիդտը քննադատել է Tesla-ի և SpaceX-ի ղեկավարին: Շմիդտի խոսքով, Իլոն Մասկն իզուր է վախենում է արհեստական ինտելեկտից։՛

«Նա չի հասկանում արհեստական ինտելեկտի առավելությունները: Չի հասկանում, որ այս տեխնոլոգիան մարդկությանն ավելի խելացի կդարձնի», – Փարիզի VivaTech համաժաղովում Շմիդտն իր զարմանքն է արտահայտել Մասկի վախի վերաբերյալ:

Ըստ Google-ի նախկին ղեկավարի, նեյրոցանցերը, իհարկե, կարող են վտանգավոր լինել մարդկանց համար:

«Իսկ եթե ես առաջարկեմ արգելել բջջային հեռախոսները, որովհետև դրանք օգտագործում են ահաբեկիչները: Նույնն էլ արհեստական ինտելեկտի դեպքում է», – եզրափակել է գործարարը:

Մասկն իր հարցազրույցներում հաճախ է ասում, որ մտահոգված է մարդկության ապագայով: Օրինակ, նա հայտարարել էր, որ միջուկային պատերազմը անպայման տեղի կունենա արհեստական ինտելեկտի մեղքով: Ապրիլին նա հայտարարեց, որ վախենում է ապագայից, որտեղ արհեստական ինտելեկտը որոշակի պետություն է կառավարելու: