Facebook-ը և Twitter-ը խստացրել են քաղաքական գովազդի հրապարակման կանոնները

Facebook-ի և Twitter-ի ղեկավարները որոշել են փոխել քաղաքական գովազդների հրապարակման կանոնները: Նոր քաղաքականությունը կապված է  2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների  սկանդալի հետ։

Այդպես, Facebook-ին օգտատերերը կկարողանան տեսնել գովազդային քարոզարշավի բյուջեն և դիտումների վիճակագրությունը, ներառյալ՝ դիտողների սեռը և տարիքը, ինչպես նաև՝  ԱՄՆ քաղաքական գովազդի վերջին յոթ տարիների արխիվը: Ցանկացած մարդ, ով կցանկանա Twitter-ում քաղաքական գովազդ տեղադրել, պետք է անձնական տեղեկատվություն տրամադրի: Գովազդն ինքնին կնշվի հատուկ նշանով, կնշվի նաև գովազդի հովանավորի անունը:

Մի քանի օր առաջ News Media Alliance մասնագիտական միությունը, որը մոտ 2000 ամերիկյան և կանադական թերթեր ու լրատվամիջոցներ է ներկայացնում, նամակ էր հղել Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգին, որում դեմ էր արտահայտվել վերջինիս՝ սոցիալական ցանցի գովազդային քաղաքականության փոփոխմանը։