Ինչպե՞ս վերածել iPad–ը վինտաժային գրամեքենայի

Սովորական iPad–ով արդեն ոչ ոքի չենք զարմացնի, իսկ ահա տպագրական մեքենան սրճարանում տեսնելն արդեն զարմանալի է։

Նման մի աքսեսուար ստեղծել է Rymek  ընկերությունը, իսկական հիփսթերներկ համար, ովքեր նախընտրում են տպագրել հերթական վեպը` վիսկի խմելով։

Ստեղնաշարն ունի յուրաքանչյուր ստեղի համար նախատեսված  մեխանիկական անջատիչներ, որը բավական հարմարավետ է։

 

Բայց աքսեսուարն ունի մի քանի ժամանակակից լուծում։  iPad–ը տեղադրվում է թղթի համար նախատեսված հատվածում` սարքի վերին հատվածում։  Սարքի արժեքը դեռ հայտնի չէ, իսկ վաճառքում այն կհայտնվի 2018–ի հունիսին։

Առաջին պատվիրատուների համար ընկերությունը 40 տոկոս զեղչով է վաճառելու յուրօրնակ աքսեսուարը։