Աշխարհում առաջին առանց շրջանակի սմարթֆոնը կցուցադրվի հունիսի 12–ին

Առանց շրջանակի առաջին սմարթֆոնը շուկայում կդառնա ոչ չէ Lenovo Z5–ը, այլ` Vivo Apex–ը։ Բրենդի ներկայացուցիչների խոսքով, այս տարվա սկզբին ներկայացված կոնցեպտֆոնի աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են և այն պատրաստ է մուտք գործել համաշխարհային շուկա։

Էկրանի կոնցեպտը Vivo Apex ընկերությունը ներկայացրել էր դեռ   MWC ցուցահանդեսի ժամանակ։ Այն իսկական տեխնոլոգիական բում  էր առաջացրել, որովհետև էկրանը գրավում էր սմարթֆոնի մակերևույթի շուրջ 98%–ը. շուկայում նման  լուծումներ ու առաջարկներ դեռ չկան։ Դիսփլեյի մեծության պատճառով ինժեներները հրաժարվել են սմարթֆոնի դիմային մասում ֆիզիկական դինամիկ և տեսախցիկ տեղադրելու մտքից։ Սպասվում է, որ սմարթֆոնի կոմերցիոն տարբերակը ինժեներական նախագծից շատ չի տարբերվի։ Այն կստանա 6 դյույմ անկյունագծով էկրան, որն ունի մատնահետքի սքանավորման ներկառուցված համակարգ։

Սմարթֆոնը կաշխատի Snapdragon 845 պրոցեսորով և կունենա 8 գբ օպերատիվ հիշողություն։ Զարմանալի է, բայց ընկերությունը թրենդի հետևից չի գնացել և գաջեթում պահպանել է ականջակալի համար նախատեսված 3,5 մմ անցքը։

Նորույթի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 12–ին։