Թրամփը հաստատել է չինական ZTE-ի հետ պայմանավորվածության մասին տեղեկությունները ու հայտնել մանրամասները

Թրամփը հաստատել է չինական ZTE-ի հետ պայմանավորվածության մասին տեղեկությունները ու հայտնել մանրամասները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  հաստատել է չինական ZTE հեռահաղորդակցության ընկերության հետ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին տեղեկությունը։ Ըստ այդ պայմանավորվածության՝ հանվում են չինական կորպորացիայի հանդեպ կիրառված սահմանափակումները։ Հայտարարությունը Թրամփը հրապարակել է իր Twitter-ում։

Թրամփը գրել է, որ «ընկերության աշխատանքի դադարից հետո այժմ թույլ է տալիս նրան վերաբացվել» բայց պարտադիր մի քանի պայմանով`  «անվտանգության բարձր մակարդակի երաշխիքների» տրամադրում, կառավարման կազմում փոփոխությունների կատարում, իրենց սարքերի համար ամերիկյան բաղադրիչների գնումը, 1․3 մլն դոլարի չափով տուգանքի վճարումը։ Նախագահի խոսքով՝ Կոնգրեսի  դեմոկրատները ու նախորդ նախագահ Բարաք Օբաման «թույլ են տվել ZTE-ին բարգավաճել» առանց պատշաճ ստուգումների։ Նա իր ընդդիմախոսներին մեղադրել է նրանում, որ կարող են միայն «գանգատվել ու խոչընդոտներ ստեղծել»։

«Նրանք միայն վատ գործարքներ են կնքել ու նրանց այդպես կոչված առեւտրային գործարքները ծաղրանքի է արժանանում ամբողջ աշխարհում»,- նշել է Թրամփը։ Նա քննադատել է դեմոկրատներին, որոնք դեմ են  չինական ընկերության հետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը։

Նախկինում նշվել էր, որ ZTE-ի ու ԱՄՆ առեւտրի նախարարության միջեւ ձեռք բերված գործարքը նախատեսում է չինական կորպորացիայի կողմից զգալի տուգանքի վճարում, նաեւ փոփոխություններ կառավարման կառուցվածքում։ Բացի դրանից, ընկերության գործունեությունը պետք է հետագայում ստուգեն ամերիկյան հսկիչները։

Թեգեր: USA, ZTE