Snapchat-ի կորեական կրկնօրինակը` Snow–ն, Animoji է ստեղծել

Snapchat-ի կորեական կրկնօրինակը` Snow–ն, Animoji  է ստեղծել

Snapchat հավելվածն արդեն տևական ժամանակ է կրկնօրինակումների թիրախ է դարձել։ Մի քանի տարի է, ինչ գործում է դրա` նաև կորեական տարբերակը։ Կորեական տարբերակի հեղինակներն էլ հետ չեն մնում օրիգինալից ու պարբերաբար նորություններ ու նորարարություններ են ներդնում այստեղ։

Ի դեպ` որոշ գործառությների դեպքերում Snow–ն օգտատերերի կողմից ավելի սիրված է` հավելվածը  պահպանում է Snapchat-ի բոլոր ֆիլտրերը, ինչպես նաև առաջարկում այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են Instagram-ի Boomerang-ը և երաժշտական տեսանկյութեր ստեղծելը:

Snow-ն  վերջերս  հայտարարեց, որ ստեղծել է սեփական Animoji-ները։ Կորեական հավելվածը հասանելի է   iOS ,  Android հարթակներում: Այն գործարկելու միակ պայմանը օպերացիոն համակարգի թարմ լինելն ու սմարթֆոնի բավական հզոր լինելն է։