Apple–ը թույլ կտա iPhone–ը օգտագործել որպես բանալի կամ տրանսպորտային քարտ

iPhone–ի և iPad–ի օպերացիոն համակարգերի նոր տարբերակը՝ iOS 12–ը նոր հնարավորություն կտա ինտեգրված NFC չիպերին, որոնք այժմ չափազանց սահմանափակված են։

iPhone 6 մոդելից սկսած, ներկառուցված NFC չիպերը կարելի էր օգտագործել միայն առանց կոնտակտային վճարումների համար Apple Pay գործառույթի օգնությամբ։ iOS 11–ում ավելացել է Core NFC ֆրեմվորկը, որը թույլ է տալիս հավելվածում ավելացնել տեղեկությունը կարդալու գործառույթ NFC Data Exchange Format ֆորմատով։

Դա կարող է պետք գալ, օրինակ` խանութում ապրանքի մասին կամ թանգարանում ցուցանմուշի մասին տեղեկության ստանալու համար, բայց Android սմարթֆոնների NFC հնարավորությունների համեմատ, միևնույն է, շատ քիչ է։ Գործառույթի աշխատանքի համար հավելվածը պետք է թողարկված լինի սմարթֆոնի էկրանին։

Նոր ներկառուցված այֆոնները կարող են հանդես գալ որպես NFC ինտերֆեյսով կողպեքների էլեկտրոնային բանալի։

էլեկտրոնային բանալիների գործառույթի հետ մեկտեղ Apple–ը մտադիր է iPhone–ը որպես տրանսպորտային NFC քարտ օգտագործելու հնարավորություն ավելացնել։

Տեղեկության իրական լինելու լուրը  համապատասխանում է իրականությանը, թե` ոչ, կպարզվի  հունիսի 4-ին, երբ մեկնարկի Apple տարեկան համաժողովը։