Բիթքոինը էժանանում է. կրիպտոարժույթը տատանվում է 7,2 հազար դոլարի սահմանում

Բիթքոինն էժանանում է։ Կրիպտորաժույթը շուկայում  վաճառվու է  մոտ 7,2 հազար դոլար։ Չնայած այս ընթացքին,   վերլուծաբանները կրիպտոարժույթի արժեքի աճ են կանխատեսում: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները և վերլուծաբանների մեկնաբանությունները:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ Երևանի ժամանակով 10.25-ին բիթքոինն էժանացել է 1,56 %-ով` 7,2 հազար դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթի արժեքը նվազել է 1,24 %-ով`7,2 հազար դոլար, Binance-ում՝ 1,1 %-ով` 7,2 հազար դոլար:

Նվազում է նաև այլընտրանքային կրիպտոարժույթների գինը. Ethereum- ի արժեքը նվազել է 8,68 %-ով, մինչև 534 դոլար, Ripple-ն՝ 3,43 %-ով0,584 դոլար, Bitcoin Cash-ը՝ 5,56 %-ով 935,63 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան հիմա կազմում է 311,583 մլրդ դոլար, բիթքոինը կազմում է շուկայի գրեթե 39 %-ը: