Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 28)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 28)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

FileCalendar 

Գինը՝ 0.99$ – անվճար

Պահպանեք կարևոր իրադարձությունները ֆայլերի տեսքով FileCalendar–ի  միջոցով։ Հավելվածը սինքրոնացվում է գաջեթներում ներդրված iOS օրացույցի հետ։ Այստեղ կարելի է պահպանել մոտ 20 տեսակի ֆայլ, zip և unzip գործառությները ևս հասանելի են։ FileCalneda-ը թույլ է տալիս հեշտությամբ կիսվել ստեղծած ֆայլերով մյուս հավելվածներում ևս։

Spite & Malice

Գինը՝ 1.99$ – անվճար

Եթե դուք խաղաքարտերով խաղերի սիրահար եք, ապա այս հավելվածը հենց ձեզ համար է։ Հաղթանակի համար պետք է առաջինը սպառել բոլոր խաղաքարտերը։ Իսկ ահա բոլոր խաղաքարտերը սպառելու համար պետք է աշխատեք որքան հնարավոր է շուտ արգելել հակառակորդին քայլ կատարել։

Catchy Words 

Գինը՝ 0.99$ – անվճար

Խաղն առաջարկում է մարզել ուղեղն ու զարգացնել  կողմնորոշվելու հմտությունները։ Սենյակում թափթփված տառերը պետք է ընտրել ու ճիշտ հերթականությամբ դասավորել։ Ինչքան շատ բառ հավաքեք, այնքան շատ միավորներ կստանաք։