Instagram-ը թույլ կտա «խլացնել» գրառումները

Instagram-ը թույլ կտա «խլացնել»  գրառումները

Instagram-ը   նոր գործառույթ կունենա, որը  հնարավորություն կտա լրահոսից ամբողջովին թաքցնել առանձին օգտատերերի գրառումները՝ շարունակելով պահել նրանց հետևորդների ցանկում:

Mute  կոճակը հասանելի կլինի ինչպես գրառումների, այնպես էլ Stories-ի դեպքում: Միաժամանակ, այն օգտատերը, որի գրառումները խլացրել եք, այդ մասին չի իմանա:

Ի դեպ, Facebook-ը և Twitter-ը արդեն բավական ժամանակ է՝ օգտագործում են Mute կոճակը:

Instagram-ի ևս մեկ նոր գործառույթ, որը դեռ թեստավորման փուլում է, մոտ ապագայում թույլ կտա օգտատերերին հետ պահել «զոմբի բրաուզինգից»: Դա այն վարքագիծն է, երբ օգտատերը դիտելով վերջին շրջանի բոլոր գրառումները, շարունակում է ավտոմատ թերթել նորությունների ժապավենը: Դա կանխելու համար հավելվածը ծանուցումներ կուղարկի, երբ դիտված լինեն վերջին 48 ժամվա ընթացքում արված գրառումները:

Թեգեր: Instagram, Stories, users