Ի՞նչ տեխնիկա ցուցադրվեց Սարդարապատում

Ի՞նչ տեխնիկա ցուցադրվեց Սարդարապատում

Այսօր` մայիսի 28–ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ Հայաստանի առաջին հանրապետության 100–ամյա հոբելյանին նվիրված ռազմատեխնիկայի ցուցադրություն։

Ներկայացվեցին ինչպես հին այնպես էլ` նորագույն ժամանակների ու նոր ստանդարտներին համապատասխան տեխնիկա`  տանկեր, հրթիռային համալիրներ ու անօդաչուներ. ռազմատեխնիայի տեսականու պակաս չկար։ Դրանց մեջ ներառված էին նաև  թանգարանային նմուշի զինատեսակներ, որոնցով հայերը կռվել են Սարդարապատի հերոսամարտի ժամանակ։

Ի դեպ` սա առաջին դեպքն է, երբ մեկ ցուցադրության ժամանակ ներկայացվում են հայոց բանակի` 100 տարվա ընթացքում գործածած բոլոր զինտեսակները։

Տ-34 տանկը, ինքնագնաց հրետանային սարքավորումներ, «Կատյուշան» Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներն են եղել։ Կողքին ժամանակակից զինատեսակներ են՝ «Տոչկա-Ու», «Կորնետ», «Կոնկուրս» , ՌԴ-ում միջազգային մրցույթի ժամանակ շահած «Տ-90» տանկը, ամենաժամանակակից զինատեսակներից մեկը՝ «Սմերչ»։ Նաև ներկայացված էին հայրենական սպառազինման նմուշներ, այդ թվում կրակի կառավարման ավտոմատ համակարգեր, սակրավորների տեխնիկա, կապի միջոցներ, թիկունքային ապահովում։