Ի՞նչ սմարթֆոն են նախընտրում աստղերը. Apple–ը զիջել է իր դիրքերը

Հայտնի դեմքերից շատերը նախընտրում են հասարակ սմարթֆոններ, շատ գումար չեն վճարում իրենց գաջեթների համար և համաձայն են տեխնոլոգիաների ընձեռած մինիմալ հնարավորոթյուններին։ Աստղերից շատերը հավատարիմ են մնում «կարևորը հարամարվետությունն է, այլ ոչ թե տեսքը» կարգախոսին։

Ի դեպ, եթե մի քանի տարի առաջ հայտնի դեմքերը նախընտրում էին iPhone և մյուսների նման` թրենդներին հետևելով գնում յուրաքանչյուր նորույթը, ապա այսօր պատկերն այլ է։ Նրանցից շատերը նախընտրում են խնձորային բրենդի մրակցի` Samsung–ի արտադրանքը։

Իսկ հարավկորեական սմարթֆոնների նորաձևությունն աստղերի աշխարհ բերեց թենիսիստուհի Մարիա Շարապովան։ Դրանից հետո Samsung–ն ակտիվորեն ինտեգրում է աստղերին իր գովազդային հոլավակներում, անգամ հատուկ ծառայություն են թողարկել` “White Glove”–ը, որտեղ աստղերը որպես փորձագետներ կարծիք են հայտնում գաջեթների մասին։

Samsung–ի մեծ սիրահար է ամերիկացի ռեփեր Jay Z-ն։ Նա անգամ մի ամբողջ ալբոմ է թողարկել այս բրենդի սիրահար երկրպագուների համար։

Բրենդի սիրահար է նաև Դեվիդ Բեքհեմը, մինչդեռ նրա որդին նախապատվութնը տալիս է Honor և Huawei բրենդներին։

Այս բենդները դանդաղ, բայս հստակ քայլերով ստվերում են սկսել թողնել Apple–ի և Samsung–ի արտադրանքները։ Huawei, Honor բրենդների մեծ սիրահար է նաև հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը։ Huawei–ի ևս մեկ սիրահար է աշխարհահչռակ ֆուտբոլիստ Մեսսին։

Կայուն դիրքեր ու երկրպագուների մեծ բանակ ունի նաև BlackBerry ընկերությունը։ Վստահելի գաջեթների մեծ սիրահար է երգչուհի Քեթի Փերին։

Բայց կրկին Apple–ի մասին:

Ինչքան էլ ասենք, որ Apple–ն իր դիրքերը զիջել է աստղերի շրջանում և ինչքան էլ դա ճշմարտացի լինի, միևնույնն է` խնձորային գաջեթներն ունեն երկրպագուների մեծ բանակ, այդ թվում` նաև արքայական ընտանիքը։ Չնայած Մեծ Բրիտանիայում արգելված է օգտագործել Apple–ի արտադրության պլանշետներ, որովհետև դրանք կարելի է հեշտությամբ կոտրել, բայց արքայազն Հարիին դա ամենևին հետ չի պահում iPhone օգտագործելու սովորությունունից։