«Ռոսկոմնադզորը»-ը սպառնում է AppStore-ը խափանել, եթե այն Telegram-ը չհեռացնի

«Ռոսկոմնադզորը»-ը Apple ընկերությանը նամակ է ուղարկել՝ խնդրելով դադարեցնել AppStore-ի միջոցով Telegram մեսենջերի տարածումը և իր ծառայության push ծանուցումներ   ուղարկելը:

««Ռոսկոմնադզոր»-ի կողմից Apple Inc-ի վերոհիշյալ ծառայությունների հնարավոր  խափանումից  խուսափելու համար, խնդրում ենք Ձեզ  կարճ ժամանակում տեղեկացնել այս  հարցերը լուծելու ուղղությամբ ընկերության հետագա գործողությունների մասին», – նշվում է նամակում:

Մայիսի 25-ին «Ռոսկոմնադզոր»-ի ղեկավար Ալեքսանդր Ժարովը հայտարարել էր, որ իր վարչությունը բանակցություններ է վարում Google-ի և Apple-ի հետ իրենց հավելվածների խանութներում Telegram-ի հասանելիությունը սահմանափակելու վերաբերյալ: «Ռոսկոմնադզորը»-ը Telegram-ը սկսեց արգելափակել ապրիլի 16-ին: Արգելափակման որոշումը կայացրել է դատարանը, երբ մեսենջերը հրաժարվել էր ԱԴԾ-ին օգտատերերի նամակագրության ծածկագրման վերաբերյալ տեղեկություններ տրամադրել: