Ջեֆ Բեզոսը պատրաստվում է ծանր արդյունաբերության համար գաղութացնել Լուսինը

Ջեֆ Բեզոսը պատրաստվում է ծանր արդյունաբերության համար գաղութացնել Լուսինը

Amazon-ի և Blue Origin-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը հայտարարել է, որ մինչև 2020 թվականը նախատեսում է  New Glenn նավերն ուղեծիր դուրս թողնել։ Բացի այդ, Բեզոսը NASA-ի հետ համատեղ մտադիր է նոր հրթիռ ստեղծել Լուսնի գաղութացման համար, սակայն անհաջող բանակցությունների դեպքում այդ գումարն ամբողջությամբ ծախսելու է այս ծրագրի վրա։ Խոսքը  ավելի քան 133 մլրդ դոլարի մասին է։

Բեզոսը մարդկանց ապագան նաև Լուսնի վրա է պատկերացնում, որտեղ  միլիոնավոր մարդիկ աշխատում են տիեզերքում։ Ըստ նրա ապագայում հնարավոր կլինի  Լուսնի վրա  տեղափոխել ծանր արդյունաբերությունը: Նրա խոսքով՝ դա էլեկտրաէներգիայի սպառումը և մոլորակի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու միակ հնարավորությունն է: Ընդ որում տիեզերքում գործարանները արևային էներգիայով են աշխատելու:

«Մենք ստիպված կլինենք հեռանալ: Մենք կհեռանանք այս մոլորակից և այն ավելի լավը կդարձնենք: Մենք ուղղակի կլքենք այն, իսկ նրանք, ովքեր կցանական մնալ, կմնան: Երկիրը ծանր արդյունաբերության համար լավագույն վայրը չէ: Միգուցե հիմա, մեզ համար այն հարմար է, սակայն ոչ այնքան հեռավոր ապագայում՝ ես խոսում եմ տասնամյակների կամ դարի մասին, տիեզերքում ավելի հեշտ կլինի անել այն, ինչ մենք սովոր ենք եղել անել Երկրի վրա. չէ որ մենք ահռելի էներգիա կունենանք», — պատմել է նա:

Թեգեր: Amazon, Jeff Bezos, Moon