2018-ին թողարկվելիք iPhone-ներից մեկը կունենա գունավոր կորպուս

Դեռևս մայիսի սկբին  Rosendlatt-ի վերլուծաբան Ցզյուն Չժանը հայտարարեց, որ 2018-ին թողարկվելիք  Apple-ի սմարթֆոններից մեկը կարող է ունենալ գունավոր կորպուս: Իսկ ահա այսօր համացանցում հայտնվել է տեղեկատությունը, որը փաստում է տարածված լուրի ճիշտ լինելը:

Վերլուծաբանի կարծիքով  2018-ի աշունը լավագույն շրջանն է հիշելու  iPhone 5C մասին:

«Այն ժամանակից, երբ  Apple-ը սկսեց տարեկան 3 սմարթֆոն թողարկել, մենք կարծում ենք, որ ընկերությունը պետք է աշխատի գաջեթների դիզայնի վրա»:

Վերլուծաբանը կարծում է, որ հնարավոր գույները կլինեն կապույտը, դեղինը կամ վարդագույնը: iPhone 5C-ից  հետո Apple-ի ներկապնակը բավական միօրինակ է ու ամենայն հավանականությամբ հենց սա է պատճառը, որ  Product RED Edition կարմիր սմարթֆոնները այդքան մասսայական են ու սիրված:

Ամենայն հավանականությամբ նորույթները կստանան ապակե փայլուն կորպուս ինչպես iPhone 8-ի դեպքում, ինչի շնորհիվ նոր գույները կդիտվեն բավական օրիգինալ ու գեղեցիկ: