SelfieToPay ծառայությունը կօգնի դեմքի մեկ արտահայտությամբ վճարումներ կատարել

SelfieToPay ծառայությունը կօգնի դեմքի մեկ արտահայտությամբ վճարումներ կատարել

Ռուսական SwiP վճարային համակարգը հոլանդական   VisionLabs ընկերության հետ հայտարերել է նոր  SelfieToPay անունով ծառայության գործարկման մասին: Ծառայությունը կօգնի դեմքի մեկ արտահայտությամբ կատարել բոլոր վճարումները՝ առանց սմարթֆոնի կամ բանկային քարտի: Նորարարության հիմքում ընկած է դեմքի ճանաչման 3D գործառույթը և մեքենայական տեսողությունը:

Վճարային նոր համակագից օգտվելու համար, օգտատերը պետք է iOS կամ Android օնլայն խանութներից ներբեռնի  SWiP  հավելվածը և դրան միացնի բանկային  քարտերը, սքանավորի դեմքը՝ սելֆիի միջոցով և վերջ: Ի դեպ՝ հավելվածը աշխատում է բոլոր սմարթֆոնների վրա՝ անհրաժեշտություն չկա զինվել վերջին սերնդի գաջեթներով:

Վճարում կատարելու համար անհրաժեշտ է ուղղակի  նայել դրամարկղի կողքին տեղադրված հատուկ տեսախցիկին: Համակարգն ավտոմատ կճանաչի դեմքն ու կգանձի գումարը:

Մինչև 2018  մայիս ամիսը   SWiP ծառայության հետ համագործակցում են  Մոսկվայի մի քանի խոշոր առևտրի կենտրոններ:  Ամռան սկզբին ցանցում կինտեգրվեն նաև Սանկտ Պետերբուրգի առևտրի կենտրոնները:

Թեգեր: pay, Russian, Selfietopay