Apple-ը շուտով եռակի տեսախցիկով սմարթֆոն կթողարկի (լուսանկար)

Apple ընկերությունը պատրաստվում է եռակի տեսախցիկով սմարթֆոն թողարկել, հաղորդում է թայվանական Economic Daily News-ը:

Պարբերականի փոխանցմամբ, տեխնոհսկան պատրաստվում է մրցակցել Huawei-ն և թողարկել եռաչափ տեսախցիկով սմարթֆոն: Ըստ երևույթի՝ նոր տեսակի սմարթֆոնը նախատեսված  է  տարբեր տեսակի հավելվածներին  ծառայելու համար: Նոր տեսակի հավելվածները հիմնականում մտնում են վիրտուալ իրականությանը վերաբերող հավելվածների խմբի մեջ: Նշվում է, որ եռակի տեսախցիկներից երկուսը կծառայեն օբյեկտը տարբեր անկյուններից նկարելու համար, իսկ երրորդը կհաշվարկի օբյեկտի և սմարթֆոնի միջև հեռավորությունը:

Հիշեցնենք, որ  չինական ընկերությունը շաբաթներ առաջ թողարկեց Huawei P20 Pro սմարթֆոնը, որը ուներ եռակի տեսախցիկ: