Այսոիհետ iCloud–ում կարող եք հաղորդագրություններ պահպանել. Apple-ը թողարկել է iOS 11.4–ը

Այսոիհետ iCloud–ում կարող եք հաղորդագրություններ պահպանել. Apple-ը թողարկել է iOS   11.4–ը

Apple ընկերությունը թողարկել է իր օպերացիոն համակարգի հերթական թարմացումը, որն իր մեջ ավելի շատ նորույթներ է պարունակում, քան նախորդները։

Ferra-ի փոխանցմամբ, iOS 11.4-ը թողարկվել է iPhone-ի, iPad-ի և iPod touch-ի համար: Թարմացումը ունի AirPlay 2 և iCloud-ում հաղորդագրությունների պահպանման ծրագրային ապահովում: Փաստացի թարմացումը վերադարձնում է այն գործառույթները, որոնք փորձարկվել էին iOS 11.3-ի ժամանակ, սակայն անհասկանալի պատճառներով տեղ չէին գտել թարմացման ընդհանուր տարբերակում։

Նոր թարմացումը հնարավորություն կտա սմարթֆոնի  iMessage-ները պահել iCloud-ում և անհրաժեշտության դեպքում դրանք հին սմարթֆոնից տեղափոխել նոր գաջեթի մեջ: Բացի այդ, AirPlay 2-ի ծրագրային ապահովումը թույլ կտա նույն երաժշտությունը միացնել  միաժամանակ տան մի քանի սարքավորումներում: Home հավելվածում միացված են նաև ստերեո HomePod-ը և Apple TV-ն, ինչպես նաև Multiroom ֆունկցիան:

iOS 11.4- արդեն հասանելի է բոլորին։

Թեգեր: Apple, iOS, ios 11.4, iTunes