Մեկնարկում է It Chess Cup 2018-ը

ՏՏ ոլորտի ընկերությունները կրկին հնարավորություն ունեն մասնակցելու «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության և Հայաստանի Շախմատի ակադեմիայի  կազմակերպած շախմատի մրցաշարին: Մայիսի 31–ին կայանալիք բացման արարողությանը  ներկա կլինի  նև Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: Կարևորելով շախմատի դերը և գնահատելով հայ ծրագրավորողների ճկուն միտքը՝ Սիներջին նախաձեռնել է այս մրցաշարի կազմակերպման գործընթացը՝ նպատակ ունենալով ՏՏ ոլորտում առավել մեծացնել հետաքրքրությունը խաղի նկատմամբ:

«IT Chess Сup-ը ոչ միայն զուտ շախմատ խաղալու և մրցելու, այլև այսքան շատ տաղանդավոր մարդկանց մեկ հարթակի շուրջ համախմբելու, ջերմ և ընկերական շփում ստեղծելու նախաձեռնություն է։ Նախորդ տարիների մեր փորձը ցույց է տվել, որ մասնակիցներին իսկապես դուր է գալիս այս միջոցառումը», – նշել է IT Chess Сup 2018 ծրագրի ղեկավար Լիլի Մկրյանը։

Բացումը տեղի կունենա մայիսի 31-ին, ժ․ 18:30-ին, Սիներջի բիզնես կենտրոնում՝ Արմենակ Արմենակյան 2/5։ Խաղերը կկայանան հունիսի 2-ին, ժ․ 16։00-ին և եզրափակիչ խաղը, փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը՝ հունիսի 3-ին, ժ․ 11-ին, Շախմատի ակադեմիայում՝ Շևչենկո 34: