ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Tape
Գինը՝ 0.99$ – անվճար
Հաղորդեք ձեր նախընտրելի երաժշտությանը 80–ականների տեսք այս հավելվածի միջոցով։ Ներբեռնեք հավելվածը և վերջ` ձեր երաժշտությունը կհնչի որպես` ձայներիզ։ Այստեղ հասանելի են երաժշտական նվագարկչի բոլոր հնարավորությունները։
The Secret of Chimera Labs
Գինը՝ 1.99$ – անվճար
Բացահայտեք Քիմերայի գաղտնիքները այս խաղի միջոցով։ Իսկ այդ հարցում ձեզ օգնության կհասնի բժիշկ Թերեզան։ Այստեղ կա մոտ 100 մակարդակ և 80 տարատեսակ միջոցներ արգելքները հաղթահարելու և նպատակին հասնելու համար։
Stopwatch+
Գինը՝ 2.99$ – անվճար
Վիրտուալ ժամանակաչափ է, որն իր մեջ ներառում է սմարթֆոնի ժամանակաչափի բոլոր հնարավորությունները։ Այստեղ կարող եք անթիվ մեկնարկներ ունենալ, դադարեցնել կամ շարունակել ֆիքսել ժամանակահատվածը։