Motorola-ն պատրաստվում է 5G մոդուլով սմարթֆոն թողարկել

Lenovo ընկերությանը պատկանող  Motorola բրենդը պատրաստվում է նոր սմարթֆոն թողարկել։ Moto Z3 Play նորույթի հետ մեկտեղ ընկերությունը  կթողարկ նաև  Moto Mods մոդուլը, որը թույլ կտա սմարթֆոնները զինել 5G ցանցով։  Ի դեպ` նոր տեխնոլոգիան նախատեսված է լինելու նաև Motorola–ի հին սերնդի սմարթֆոնների համար էլ։

Գաջեթի հնարավոր լուսանկարներն արդեն հայտնվել են  XDA Developers հարթակում։  Ամենայն հավանականությամբ,  Moto Z3 Play–ը կորպուսի հետևի մասում  կունենա  փոքրիկ ելուստ, որտեղ և կտեղավորեն 5G–ի համար նախատեսված նոր տեխնոլոգիան։

2016–ին թողարկված  Moto Z մոդելը մասսայականություն չի վայելում և լուրեր են պտտվում, որ բրենդի երրորդ սերիան կդառնա վերջինը։

Ընկերությունը հույս ունի, որ այս մոդուլը մասսայաան կդարձնի սմարթֆոնները։ Հնարավոր է ընկերությունը դրանք շուկա դուրս բերի առաջիկա 2 տարվա ընթացքում։

Moto Z3 Play–ը կստանա 6 դյույմ անկյունագծով AMOLED FullHD+  էկրան Snapdragon 636 պրոցեսոր, որը կունենա 4 գբ օպերատիվ հիշողություն։

Ունի նաև  microSD քարտի հնարավորություն։ Օպերացիոն համակարգը`Android 8.1 Oreo։ Նորույթն, ամենայն հավանականությամբ, կներկայացնեն հաջորդ ամիս։