Nokia ներկայացրել է միանգամից 3 նոր սմարթֆոն

Nokia  ներկայացրել է միանգամից  3 նոր սմարթֆոն

HMD Global ընկերությունը  ներկայացրել է միանգամից 3 նոր սմարթֆոն։ Խոսքը Nokia 2.1, 3.1 5.1 սմարթֆոնների մասին է։ Nokia 2.1-ը ստացել է Snapdragon 425 պրոցեսոր, 8 գբ հիմնական հիշողություն, 5 և 8 մեգապիքսելանոց տեսախցիկ, ինչպես նաև 4000 mAh-ով աշխատող մարտկոց։ Սմարթֆոնի էկրանը 5,5 դյույմ է։ Այն արժե 115 ԱՄՆ դոլար։

Շարքի հաջորդ տարբերակը Nokia 3.1-ն է, այն աշխատում է MediaTek MT6750 պրոցեսորով,ունի  16/32 գբ հիմնական հիշողություն, տեսախցիկը 8 և 13 մեգապիքսելանոց է, ինչպես նաև այն ունի 2990 mAh հզորությամբ մարտկոց։ Սմարթֆոնի էկրանը 5, դյույմանոց է։ Nokia-ի այս տարբերակն արժե 160 ԱՄՆ դոլար։ Ընկերության ներկայացրած երրորդ՝ նոր սմարթֆոնը Nokia 5․1-ը փոխարինելու է գալիս Nokia 5-ին։ Նոր սմարթֆոնը կունենա գունային երեք տարբերակ՝ սև, մեղրագույն և երկնագույն։ Այս անգամ էկրանը 0,33 դյույմով ավելի մեծ է նախորդ տարբերակներից, իսկ սմարթֆոնը կորպուսը 2 միլիմետրով ավելի մեծ է։ Սմարթֆոններն արդեն հասանելի են Մոսկվայում։