Telegram-ը հայտարարել է, որ Apple-ը արգելափակել է մեսենջերի հավելվածի թարմացումները

Telegram-ը հայտարարել է, որ Apple-ը արգելափակել է մեսենջերի հավելվածի թարմացումները

Apple-ն ապրիլի կեսերից սկսել է պարբերաբար արգելափակել Telegram հավելվածի նոր տարբերակների թարմացումները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ցավոք, Apple-ն ապրիլի կեսերից գլոբալ կերպով արգելափակում է Telegram-ն իր iOS հավելվածի թարմացումներից»,- հայտնել է ընկերությունը իր կայքի՝ «Ամենահաճախը տրվող հարցերը» բաժնում՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է մայիսի 25-ին ուժի մեջ մտած ԵՄ՝ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ կանոնակարգը (General Data Privacy Regulation, GDPR) ներդրվում մեսենջերի աշխատանքի մեջ: Ընդ որում, բուն հավելվածը App Store-ում դեռ հասանելի է:

Ընդհանուր առմամբ, Telegram-ը նշում է, որ միշտ պաշտպանել է օգտատերերի տվյալների գաղտնիությունը, ուստի նրանք հատուկ փոփոխություններ մեսենջերի աշխատանքում չեն նկատի: «Մենք նախկինի պես աշխատում ենք մեր իրավաբանների հետ` Telegram- ի գաղտնիության քաղաքականությունը թարմացնելու ուղղությամբ (սակայն էական փոփոխություններ չեն սպասվում)»,- պարզաբանել են ընկերությունում:

GDPR-ը պարտավորեցնում է ընկերություններին օգտատերերի համար նախատեսված անձնական տվյալների պաշտպանության կարգավորումներ տեղադրել: Մասնավորապես, օգտատերերը իրավունք կունենան ամբողջությամբ ջնջել անձնական տվյալները, իսկ 16 տարին չլրացած անձանց անձնական տվյալների օգտագործման համար ծնողների կամ խնամակալների թույլտվություն կպահանջվի: Կանոնակարգի պահանջների խախտման դեպքում ընկերությունները կարող են տուգանվել մինչեւ 20 մլն եվրոյի կամ տարեկան շրջանառության մինչեւ 4 տոկոսի չափով՝ կախված խախտման լրջության աստիճանից:

 

Թեգեր: Apple, Telegram