Խմբակային տեսազանգերն արդեն հասանելի են WhatsApp-ում

Ամսվա սկզբին Մարկ Ցուկերբերգը Facebook F8-ի շրջանականերում հայտարարել էր, որ  WhatsApp-ում կավելանա խմբակային զանգի հնարավորությունը։ Վերջին օրերին iOS և Android օպերացիոն համակարգերում այս գործառույթը սկսել է աստիճանաբար ակտիվանալ։ Սյզբում այն գտնվում էր թեստավորման փուլում և հասանելի էր քիչ թվով օգտատերերի համար, իսկ ահա այսօր այն հասանելի է բոլորին։

Ինչպես զանգի  վիդեոտարբերակում, այնպես էլ աուդիո տարբերակի դեպքում  գործառույթից կարելի օգտվել՝սեղմելով վերին աջ հատվածի կոճակի վրա։ Ընդհանուր զանգին կարելի է ավելացնել մինչև 4 օգտատիրոջ։

Գործառույթը հասանելի դարձնելու համար թարմացրեք օպերացիոն համակարգը։ Իսկ եթե օպերացիոն համակարգը թարմացված է, ապա օնլայն խանութներից թարացրեք հենց հավելվածը։