«Nooor»-ը ներկայացրերց Հայաստանը Բլոկչեյնի և կրիպտոարժույթների համաշխարհային գագաթնաժողովին

«Nooor»-ը ներկայացրերց Հայաստանը Բլոկչեյնի և կրիպտոարժույթների համաշխարհային գագաթնաժողովին

Մայիսի 19-20-ին «Nooor» բլոկչեյնի հայկական ասոցիացիան Հայաստանը նեկայացրեց Մոսկվայում կայացած Բլոկչեյնի և կրիպտոարժույթների համաշխարհային գագաթնաժողովին (WBC Summit), որը համարվում է ոլորտի կարևոր 5 միջոցառումներից մեկը: Երկօրյա ծրագիրն իր շուրջն էր համախմբել 2000-ից ավել միջազգային մասնակիցների,  68 երկրից ժամանած 250 խոսնակի: Քննարկումներն ընթացան 12 բաժիններում՝ ֆինտեխ, առողջապահություն, կրիպտոարժույթներ, կառավարություն, մայնինգ, լոգիստիկա, տելեկոմ, սմարթ քաղաքներ, արդյունաբերություն, կրթություն, ICO-ներ և օրենսդրություն: Արդյունքում ձևավորվեց լուծումների և որոշումների փաթեթ` անդամ երկրների կառավարություններին կատարվող առաջարկների կոորդինացման միասնական մեխանիզմների, ոչ արժանահավատ բլոկչեյն նախագծերի ցանկի մշակելու և միջազգային իրավական խորհուրդ ստեղծելու վերաբերյալ:

Գագաթնաժողովի կազմակերպիչ Կրիպտոարժույթների և բլոկչեյնի միջազգային ապակենտրոնացված ասոցիացիան (IDACB) պաշտոնապես ներկայացրեց IDACB ֆոնդը, որը բլոկչեյնի համաշխարհային զարգացման համար կունենա ներդրման երեք ուղղություն: Ֆոնդի ակտիվները կկազմեն 300 մլն. ԱՄՆ դոլար: «Յուրաքանչյուր երկրի դերը կարևոր է ոլորտի զարգացման հարցում. նոր նիշաների բացահայտման  ժամանակն է»,- նշում է IDACB հոգաբարձուների խորհրդի անդամ Հերման Կլիմենկոն:

Ասոցիացիայում ներգրավված են 83 երկրի 32.500 մասնակիցներ, 45 ազգային ասոցիացիաներ, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիան, որի նախագահ Վիգեն Առուշանյանը նաև տնօրենների խորհրդի կազմում է: «Այստեղ կայացրած որոշումները, ստեղծած կապերն ու համագործակցությունները դրականորեն են ազդելու Հայաստանում բլոկչեյնի կիրառման գործնական բարելավման ու իրավական դաշտում համապատասխան բարեփոխումների իրականացման վրա»,- հավելում է Վ. Առուշանյանը: