Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 31)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 31)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

D’efekt

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է տեսանյութեր խմբագրելու և դրանց էֆեկտներ հաղորդելու համար։ Ձեռքի մեկ հպումով ավելացրեք կրեատիվ էֆեկտներ ու տարբերվեք։

RAL 

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է դիզայներների և այն մարդկանց համար, ովքեր գործ ունեն գույների ու գունային համարդրումների հետ։ Մուտքագրեք գույները և տեսեք դրանց վիրտուալ տարբերակները։ Ներկապնակն այստեղ հարուստ է` գույների տեսականին` մեծ։

Montezuma Puzzle 4 Premium 

Գինը՝ 1.99$ – անվճար

Հայտնի Montezuma խաղն ունի այժմ մի քանի ուրիշ հնարավորություն ևս։ Այստեղ ներառված ավելի քան 100 փազլները կօգնեն մարզել ուղեղի ճկունությունն ու կողմնորոշվելու կարողությունը։