Pokemon Company խաղային ստուդիան կթողարկի Pokemon Quest խաղը

Nintendo–ի մաս կազմող Pokemon Company խաղային ստուդիան ցուցարդել է իր նոր Pokemon Quest անունով խաղը։  Հեղինակների խոսքով, խաղը գեյմերներին հասանելի կլինի հունիսի վերջին։ Իսկ մինչ այդ թեստավորման փուլում գտնվող անոնսային տարբերակը հասանելի կլինի որոշ տարածաշրջաններում սահմանափակ թվով օգտատերի համար։

Խաղը հաղթելու համար գեյմերները պետք է տարբեր բարդության խնդիրներ լուծեն`  կառուցեն ճամբար,, գանձեր որոնեն և պայքարեն   հրեշների դեմ։ Խաղացողը կարող է իր կողմ նոր պոկեմոնների ներգրավել, այսպիսով մեծացնելով իր ուժը: Pokemon–ը անվճար կլինի բոլորի համար, սակայ  դրա մի շարք գործառույթներից օգտվելու համար օգտատերերը ստիպված կլինեն վճարել։