Համացանցում հայտնված iOS 12-ը կեղծ է, թե՞ իրական

Համացանցում լուսանկար է հայտնվել, որտեղ պատկերված է առաջիկայում թողարկվելիք iOS 12-ի մասին տեղեկատվություն:

Օգտատերերը փորձում են պարզել, կեղծ է տարածված տեղեկատվությունը, թե` ոչ։

Իհարկե, ինֆորմացիոն արտահոսք լինում է, անգամ Apple-ի մոտ, չնայած ընկերությունն ամեն անգամ փորձում է փակել արտահոսքի բոլոր աղբյուրները: Օրինակ՝ 2013- iOS 7-ի թողարկումից մի քանի օր առաջ, համացանցում թարմացման լուսանկարն էր հայտնվել՝ բոլոր մանրամասներով:

Այս անգամ էլ նման մի դեպք է պատահել: Լուսանկարի համաձայն, iOS 12-ը կզարմացնի օգտատերերին: Նկարագրության մեջ գրված է հետևյալը՝

«iOS 12-ն ունի նոր դիզայն, նոր ֆունկցիաներ, այդ թվում նաև մուգ հետնանկարը, ծանուցումների թարմացված գործառույթ,  Always-On-դիսփլեյի հնարավորություն, թարմացված է կառավարման կետը և նոր Animoji –ներ կան   iPhone X և iPhone SE 2 մոդելների համար»:

Հիանալի է: Բայց, հնավարո է, որ սա ուղղակի ապատեղեկատվություն է:

Նախ Apple-ը դեռ չի ներկայացրել  iOS 12-ի բետա տարբերակը և այն ցանցում հայտնվել չէր կարող: Իսկ եթե, այնուամենայնիվ, հայտնվել է, ապա ինչու է այն հասանելի մեկ օգտատիրոջ համար: Բացի այդ  iPhone SE 2 մոդելը դեռ չի թողարկվել, իսկ    Apple-ն նման բան չէր անի և ժամանակից շուտ չէր ցուցադրի այն։

Մի խոսքով՝ ինֆորմացիոն արտահոսքը կարելի է և սխալ համարել: Apple-ի երկրպագուներին իհարկե հետաքրքիր է թարմացումների մասին լուրերը: Իսկ հնարավոր են նման լուծումներ, թե` ոչ, պարզ կդառնա երկուշաբթի՝ WWDC –ի ժամանակ, որտեղ ընկերությունն ինքը կպատմի իր նորությների մասին: