Թողարկվել են Xiaomi Mi 8-ի և Mi 8 SE-ի սմարթֆոնները

Թողարկվել են Xiaomi Mi 8-ի և Mi 8 SE-ի սմարթֆոնները

Չինական Xiaomi ընկերությունն այսօր ներկայացրեց իր Xiaomi Mi 8 և Mi 8 SE սմարթֆոնները։  Նաև` Mi Band 3 խելացի թևնոցը։

Mi 8-ն ունի 6 ԳԲ հիշողության ծավալով Snapdragon 845 պրոցեսոր։ Այն ստացել է 6,21 դյույմանոց AMOLED էկրան։ Սմարթֆոնը հետ չի մնացել շուկայի թրենդից և էկրանի վերևի հատվածում ունի բոլորի կողմից սիրելի կտրվածքը, որտեղ տեղադրված են տեսախցիկը և դեմքի ճանաչման 3D համակարգը։ Սմարթֆոնը ունի 7 մմ հաստություն և կշռում է 175 գրամ։ Xiaomi Mi 8-ի հիմանկան տեսախցիկը 12 մեգապիքսելանոց է, իսկ դիմայինը՝ 16։

Xiaomi-ի մյուս նորույթը՝ Mi 8 SE-ը, նույնպես ունի էկրանի վերին հատվածի կտրվածք։ Սա Mi 8-ի ավելի թեթև տարբերակն է։ Սմարթֆոնն ունի 5, 88 դյույմանոց էկրան և  աշխատում է  նոր Qualcomm Snapdragon 710  պրոցեսորով։ Այն ունի սելֆիի համար նախատեսված 20 մեգապիքսելանոց տեսախցիկ։ Սմարթֆոնի արժեքը մոտ 300 ԱՄՆ դոլար է։

Սովորական Mi 8 տարբերակը կարժենա շուրջ 420 ԱՄՆ դոլար։ Սմարթֆոնը վաճառքում կհայտնվի  հունիսի 5-ից, իսկ Mi 8 SE-ը` հունիսի 8-ից։

Թեգեր: Mi8, Smartphone, Xiaomi, Xiaomi mi8