Կիևի 7-ամյա բնակիչը Instagram–ի աստղ է դարձել և ամսեկան աշխատում է 1000 դոլար

Կիևի 7–ամյա բնակիչ  Արլեն Խասապետյանը Instagram-ում բավական հայտնի բլոգեր է ու իր հրապարակումների ու գովազդի շնորհիվ աշխատում է ամսեկան 1000 դոլար գումար։

Պատանի բլոգերի հայտնիության գաղտնիքը` խարիզմատիկ բնավորություն ու հումորն են։

Արլենը 7 տարեկան է, Instagram–ի հաշվիվը 2016 թվականին իր համար ստեղծել է քույրը` Մարիան։ Սկզբում Մարիան չէր կարծում, որ եղբայրը կկարողանա գրավել ցանցաբնակների ուշադրությունն ու կարճ ժամանակում կսիրվի բոլորի կողմից։ Այսօր Արլենն ունի մոտ 220 հազար հետևորդ, որոնց թիվը ամեն օր աճում է։

Պատանի բլոգերի հրապարակումները հազարավոր դիտումներ ու հավանումներ են ունենում։ Քույրն ասում է, որ տղան համընդհանուր սիրոն արժանացել է մանկական անմիջականութան շնորհիվ։

Հրապարակումների հիմնական թեմաները դպրոցականի առօրյայի, հախախ դպրոցի մասին են։ Բացի այդ Արլենը բավական լավ աշխատում է տեսախցիկի հետ։ Բլոգերի հրապարակումների սցենարը, ռեժիսուրան և օպերատորական աշխատանքը բաժին են հասել Մարիային։

https://www.instagram.com/p/BYqbPrxhMhw/?utm_source=ig_embed

Արլենի գովազդատուները հայտնվում են ինքնաբերաբար և բավական մեծ գումարներ առաջարկում դրանք էջում տեղադրելու համար։ Գովազդից ստացած շահույթով Արլենն իր համար գնում է խաղալիքներ, նոր գաջեթներ և այլն։