Canon-ը պաշտոնապես դադարեցրել է իր ժապավենով վերջին տեսախցիկի վաճառքը

Canon ընկերությունը պաշտոնապես դադարեցրել է իր ժապավենով վերջին տեսախցիկի վաճառքը: EOS-1v պրոֆեսիոնալ մոդելի արտադրությունը, որը սկսվել էր 2000 թվականին, փաստացի դադարեցվել էր դեռ 2010-ին եւ այս ամբողջ ընթացքում ճապոնացիները վաճառում էին պահեստում մնացած տեսախցիկները, հաղորդում է  «Վեստին»:

Canon-ի կայքում նշվում է, որ տեսախցիկի տեխնիկական սպասարկումը կերկարաձգվի ընդհուպ մինչեւ 2020-ի հոկտեմբերի 31-ը: