Google–ը iOS–ում նկարելու համար AR հավելված է թողարկել

Google ը iPhone–ի համար թողարկել է  Just a Line հավելվածը, որը թույլ է տալիս համալրված իրականության միջոցով  նկարել  ցանկանած մակերևույթի վրա։

Ստեղծագործելու համար, պետք  է գործարկել Just a Line ծրագիրը, որից հետո թույլատրել հավելվածին օգտագործել սմարթֆոնի ֆոտոխցիկը։ Դրանից հետո պետք է փոքր ինչ շարժել գաջեթը տարբեր կողմեր և սկսել նկարել։

 

Հատուկ կոճակների միջոցով այստեղ կարելի է նաև մեծացնել ու փոքրացնել մատիտի տրամաչափը և այլն։

Օգտատերերը նաև ընկերների հետ նկարելու հնարավորոթյուն ունեն։ Կարելի է անգամ 0-x խաղալ կամ զարդարել աշխարհը։ Ընկերեների հետ նկարելու գործառությը ակտիվացնելու համար պետք է մուտք գործել կարգավորումներ ու սեղմել «փնտրել» կոճակը։

Արդեն ավարտուն աշխատանքով կարող եք կիսվել բոլորի հետ։ Հավելվածը անվճար է և  հասանելի է App Store։