Instagram–ի story–ներն այժմ կարելի է միանգամից ուղարկել Facebook Story

Instagram–ի Story–ում տեղադրված լուսանկարներն ու հոլովակներն այժմ կարելի է միանգամից ուղարկել Facebook սոցիալական ցանցի Story։

Այժմ պետք չէ նախկինի նման մուտք գործել կարգավորումներ և միացնել` կիսվել Facebook–ում կոճակը։ Բավական է սեղմել Story–ի ներքևի հատվածում պատկերված Facebook–ի նշանին և վերջ` Instagram–ի «պատմությունը» կհայտնվի Facebook–ի նույն ծառայությունում։