Ամբողջ աշխարհով Skype-ի օգտատերերը բողոքում են խափանումներից

Ամբողջ աշխարհով Skype-ի օգտատերերը բողոքում են խափանումներից: Այս մասին հայտնել է «Downdetector» ինտերնետ ռեսուրսների և օպերատորների աշխատանքի խափանման մասին ծառայությունը:

ՌԲԿ-ի փոխանցմամբ  բողոքները սկսվել են դեռ երկու օր առաջ, սակայն ավելի քիչ քանակով են եղել:

Երեկվանից դժգոհ օգտատերերի թիվը  աճել է: Ծառայության աշխատանքից բողոքել են Ռուսաստանից, Բելառուսից, եվրոպական  երկրներից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Լատինական Ամերիկայից, Մարոկկոյից, Հնդկաստանից, Պակիստանից և Ճապոնիայից: Մեծ մասը բողոքում է Skype-ի մուտքի և հաղորդագրությունների հասնելու,  ւ զանգերի խնդրից: