WWDC 2018-ին ցուցադրվելիք iOS 12-ը չի զարմացնի օգտատերերին

Bloomberg-ի նոր տվյալների համաձայն, WWDC 2018-ին օգտատերերի սպասելիքները չեն արդարանա: Ընկերությունը պատրաստվում է քիչ նորություններով օպերացիոն համակարգի թարմացում առաջարկել:

Բայց ընկերությունը կզարմացնի ARKit-ում մեծ փոփոխություններով: Շնորհանդեսի առանցն այս տարի լինելու է թվային առողջությունը: Խոսքը այնպիսի գործիքակազմի մասին է, որը  կօգնի iPhone-ի և iPad-ի օգտատերերին ավելի հաշվել, թե ինչքան ժամանակ են նրանք անցկացնում իրենց գաջեթների հետ և ինչի վրա են այդ ժամանակը ծախսում: Այս նախաձեռնությունը կապված է վերջերս սմարթֆոնների հասցեին հնչած քննադատական խոսքերի հետ, որը կապված է գաջեթներից կախվածություն ունենալու հետ:

Apple-ի ինժեներները մեծ ուշադրություն կդարձնեն ARKit 2.0 շնորհանդեսին: Համալրված իրականության ֆիրմային տեխնոլոգիան մեծ թարմացում է ստանալու: Գլխավոր առանձնահատկությունը կլինի այն, որ iPhone-ի օգտատերերը կկարողանան համագործակցել վիրտուալ տարածքում: Այսինքն՝ խաղալով Pokemon GO՝ մարդիկ կտեսնեն մյուս գեյմերների պոկեմոնները և նրանց հետ կմրցակցեն իրական ժամանակում: Նաև հնարավոր կլինի վիրտուալ օբյեկտները երկար ժամանակով թողնել վիրտուալ հարթակում: Այսինքն՝ որևէ տեղ վիրտուալ խաղալիք նետելուց հետո, օգտատերը, հաջորդ անգամ խաղը թողարկելուց հետո, այն կրկին կտեսնի:

Այս ամենը հող է նախապատրաստում AR ակնոցների և հատուկ տեխնոլոգիաների համար, որոնք կթողարկվեն 2020 թվականին:

Ինչ վերաբերում է  iOS-ին, ապա այն ոչնչով չի զարմացնի օգտատերերին: Նորություններից պետք է սպասել, որ հնարավոր կլինի հետ գցել ծանուցումները, որպեսզի նրանք ավելի ուշ երևան: Թարմացված է նոր գործառույթը՝ «Акция»-n, FaceTime-ը և  կան նոր Animoji-ներ:

Ընկերության ներկայացուցիչներից մեկն արդեն հայտարարել է, որ կմատմեն նաև

iPhone X-ի թարմացված ինտերֆեյսի մասին: Հնարավոր է iOS 12  ավելի շատ ադապտացված կլինի հենց այս սմաթֆոնի համար:

iPad-ի համար նախատեսված նորությունները կհետաձգվեն մինչև 2019 թվական: