6,1 դյույմանոց iPhone–ը ամենայն հավանականությամբ չի ունենա 3D touch տեխնոլոգիան

6,1 դյույմանոց  iPhone–ը ամենայն հավանականությամբ չի ունենա 3D touch տեխնոլոգիան

@OnLeaks  անունով ինսայդերը 6,1 դյույմանոց  iPhone–ից ռենդերներ է հրապարակել։

Այս սմարթֆոնը սեպտեմբերին թողարկվելիք եռյակից ամենամատչելին կլինի։ Գնի մատչելի լինելը պայմանավորված է նրանով, որ սմարթֆոնը չի ստանա OLED էկրան։

Բայց, ամենայն հավանականությամբ, այն կստանա  iPhone X–ի հայտնի կտրվածքը։ Հնարավոր է նաև նմանատիպկտվածք հայտնի նաև էկրանի ստորին հատվածում։ Սա կապված է նրան հետ, որ  սմարթֆոնի էկրանը  կլինի LCD տարբերակ, բայց էկրանի մակերեսն ավելի մեծ կլինի քան  iPhone 8 և iPhone 8 Plus մոդելների մոտ։

6,1 դյույմանոց iPhone–ը կպահպանի մյուս գործառույթները` Face ID  տեխնոլոգիան և այլն։ Այն կստանա  Apple A12 պրոցեսոր։ Գինը մատչելի է շնորհիվ կորպուսում օգտագործած էժան նյութերի։ Սմարթֆոնը կունենա 1 տեսախցիկ։ Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ 3D Touch տեխնոլոգիան այստեղ կբացակայի։

Սպասվում է, որ սմարթֆոնը կարժենա մոտ 700 դոլար։ Նման գնով սմարթֆոնը կարող է փոխարինել iPhone 8–ին` միևնույն ժամանակ առաջարկելով ժամանակակից դիզայն և հզոր տեխնիկական բնութագիր։

Թեգեր: Apple, iPhone, New, Smartphone