Ինչպե՞ս երաժշտություն լսել 2018 թվականին. 4 վճարովի և 1 անվճար հավելված

Բաժանորդագրությամբ երաժշտություն լսելը թրենդային է դարձել դեռևս 2017 թվականից, բայց, թե որ ծառայությունից է ավելի հարմարավետ օգտվել, դեռ վիճաբանությունները չեն դադարում։ ittrend.am–ը որոշել է ներկայացել հայտնի սթրիմինգ ծառայությունների առանձնահատկությունները և մեկ անվճար հավելված։

Apple Music | վճարային բաժանորդագրություն

Apple Music – ը iPhone, iPad ևMac օգտատերերի համար նախատեսված սթրիմինգային ծրագիր է։ Apple Music–ի հիմնական սպառողները նրանք են, չնայած Android նախընտրողները նույնպես հնարավորություն ունեն օգտվել դրանից։ Ծառայությունը հեշտ է «աշխատեցնել», ունի Siri–ի և Apple–ի մյուս արտադրանքների  հետ ինտեգրման հնարավորություն։

Apple Music–ն ունի մեծ երաժշտադարան, այստեղ հավաքված են բոլոր ժանրատեսակներն ու ալբոմները։  Բոլոր դրական բաները միանգամից ծածկվում են երկու անհարմարությամբ` ինտերֆեյսը հաճելի չէ, իսկ նավիգացիան որոշ դեպքերում սխալ։

Яндекс.Музыка | վճարարային բաժանորդագրությամբ

 Ի տարբերություն Apple Music–ի, “Яндекс.Музыка”-ն կարելի է օգտագործել նաև  անվճար, բայց այս դեպքում պետք է հարմարվել գովազդային հոլովակների առկայության մտքի հետ։ Հավելվածն ունի հաճելի և հեշտ կիրառելի ինտերֆեյս, որը հաստատապես ծանոթ է “Яндекс” օգտատերերին։

Իհարկե, ծառայության թիրախային խումբը ռուսական լսարանն է, ինչի պատճառով էլ այստեղ հայտնվել է “ВКонтакте”–ի երաժշտադարանի հետ սինքրոնացվելու հնարավորությունը։

“Яндекс”–ի երաժշտադարանը զգալիորեն զիջում էծավալի առումով    Apple Music–ին և ոչ բոլորին է սա դուր գալիս։

Google Music | վաճարային բաժանորդագրությամբ

 Եվս մեկ արտասահմանյան սթրիմինգ ծառայություն, որն անկախ աշխարհագրական դիրքից շատ լավ է աշխատում։ Բայց այստեղ էլ առանց խոչընդոտների չի ստացվի երաժշտություն լսել` այստեղ բաժանորդագրվել հնարավոր է միայն  Google–ի հաշվի առկայության դեպքում։ Առավելություններից այն է, որ հնարավորություն կա ներբեռնել նաև սեփական երաժշտությունը համակարգչի համ գաջեթի միջոցով։

Google Music–ն ավելի «բարեհամբույր» է  Android օգտատերերի նկատմամբ, իսկ դիզայնը  տարբերվում է  iOS–ի ընդհանուր դիզայնից։

Google–ն էլ Apple–ի նման խնդիրներ ունի նավիգացիոն համակարգի հետ, իսկ ահա երաժշտական հավաքածուն այստեղ կգոհացնի բոլորին։

Boom | վճարային ծառայությամբ

Boom –“ВКонтакте” սոցիալական ցանցի երաժշտական սթրիմինգ ծառայությունն է։ Այստեղ ավոտմատ կերպով  հավաքվում է սոցիալական ցանցի աուդիոֆայլերը, ձևավորվում է երգացանկ։ Այդ իսկ պատճառով երաժշտություն փնտրել այստեղ պետք չի լինի` ամեն ինչ դասավորված է դարակներով։

Boom–ում չկա նաև երաժշտություն լսելու ժամանակային սահմանափակումը։ Երաժշտական ցանկն այստեղ սահմանափակ է, բայց ոչ այդքան։ Բացասականնից այստեղ շատ են երկրպագուների քավըր տարբերակներն են և երբեմն–երբեմն ձայնի ոչ այդքան լավ որակը։

Եվ անվճար երաժշտություն լսելու ծառայություն` Golden Music

Ծառայությունը անվճար է։ Առավելություններից ` երաժշտության ցանկը մեծ է, այստեղ նաև կարելի է գտնել հայտնի երգերի յութուբյան ռեմիքս տարբերակները և այլն։ Հաջորդ կարևոր առանձնահատկությունը` օֆլայն ռեժիմում երաժշտություն լսելու հնարավորությունն է։ Անհարմարություններից գովազդի առակայությունը և երաժշտությունը այստեղից չի կարելի ներբեռնել միանգամից գաջեթ։ Հասանելի են միայն ամպային տարածքները։

Սյուզան Թոսունյան