Չինաստանը Երկրի մակերեսը դիտարկող արբանյակ է արձակել

Չինաստանը հունիսի 2-ին ուղեծիր է արձակել Երկրի մակերեսի հեռահար դիտարկման արբանյակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը։

«Տեղի ժամանակով 12։13-ին Ցզուցուան տիեզերակայանից իրականացվել է «Չենչժեն-2» հրթիռակրի հաջող արձակումը»,- նշում է Սինհուան։ Հրթիռը ուղեծիր է դուրս բերել «Gaofen-6” արբանյակը։ Այն օգտագործվելու է չինացի գիտնականների կողմից Երկրի մակերեսին հետեւելու համար, նաև գյուղատնտեսական հետազոտությունների և տարերային աղետների մշտադիտարկման նպատակով։

«Gaofen-6» արբանյակի հետ միասին տիեզերք է արձակվել գիտական փորձարարական «Լոցզյա -1» ապարատը։

Սա թվով 276-րդ հաջող արձակումն է «Չենչժեն» հրթիռակրի գործածմամբ։