Apple սկսել է թարմացումներ տալ Telegram–ի iOS տարբերակի համար

Apple  սկսել է թարմացումներ տալ Telegram–ի  iOS տարբերակի համար

Պավել Դուրովը հայտարերել է, որ Telegram–ի նորացված ու առանց խափանումների տարբերակը շուտով հասանելի կլինի   App Store–ում։

Ինչպես արդեն գրել էինք` մի քանի օր առաջ Դուրովը խնձորային բրենդին մեղադրում էր ՌԴ իշխանությունների հետ համագործակցելու մեջ, այն բանից հետո, երբ ընկերությունը դադարել էր թարմացումներ ուղարկել մեսինջերի համար։  Մեսինջերի հեղինակը հայտարարել էր, որ Apple–ի նման պահվածքը ՌԴ իշխանությունների ճնշումների արդյունքն են։

Թարմացման հետաձգման պատճառով ընկերությունը չի հասցրել ներդնել մեսինջերի փոփոխությունները,  որոնք կապված են Եվրամիության  օրենքների փոփոխության ետ։

Երեկ Դուրովն իր պաշտոնական հաշվում գրել է.

Հիանալի նորություններ կան — Apple–ն արդեն հասանելի է դարձրել   Telegram–ի   iOS տարբերակի  թարմացումը։  Եվ մենք կարողացել ենք թողարկել առանց խափանումների ու շտկված գործառույթ ներով տարբերակը։